Մահվան ելքով վրաերթ Երևանում

Jan 12, 2017 Չի մեկնաբանվել

Հունվարի 11-ին, ժամը 10.15-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գայի պողոտայի թիվ 16 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1942 թ. ծնված Անիկ Ավետիսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 15.15-ին, գիտակցության չգալով մահացել է: 

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը։

Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը:

 

Լուրեր
Անդրադարձներ չկան to “Մահվան ելքով վրաերթ Երևանում”

Մեկնաբանել