Կապանում վթարի է ենթարկվել տեղի կադաստրի պետը. նրան և կնոջը տեղափոխել են հիվանդանոց

Jan 12, 2017 Չի մեկնաբանվել

Այսօր՝ հունվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 00։10-ի սահմաններում Կապան քաղաքի Ա. Մանուկյան և Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Կապան քաղաքի Մ. Պապյան փողոցի բնակիչ, 55-ամյա Գագիկ Աղախանյանի վարած Վազ 2121 մակնիշի 033 ՏՏ 60 համարանիշի և Կապան քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ, 22-ամյա Հովիկ Փարամազյանի վարած Mercedes մակնիշի 34 ZT 931 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Նիվայի» վարորդ Գ. Աղախանյանն ու իր ուղևոր՝ Կապանի բնակիչ, 46-ամյա Աիդա Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Գ. Աղախանյանն աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի Կապանի կադաստրի պետ, իսկ ուղևոր Ա. Ղուկասյանը նրա կինն է։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Կապանում վթարի է ենթարկվել տեղի կադաստրի պետը. նրան և կնոջը տեղափոխել են հիվանդանոց”

Մեկնաբանել