Թբիլիսիում Վրաստանի նախագահի փեսայի հետ վիրավորվել է նրա ընկերը. նոր մանրամասներ

Jan 12, 2017 Comments Off on Թբիլիսիում Վրաստանի նախագահի փեսայի հետ վիրավորվել է նրա ընկերը. նոր մանրամասներ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի՝ հրազենային վիրավորում ստացած փեսայի՝ Մինդիա Գոգոչուրիի և նրա ընկերոջ առողջական վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով հանրապետական հիվանդանոցի մամուլի ծառայությանը։

Ինչպես հայտնում է՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը՝ նախնական տեղեկություններով՝ Մինդիա Գոգոչուրիի վրա հնրազենով մեկ անգամ են կրակել: Նա շտապ հիվանդանոց է տեղափոխվել:

Վրաստանին ՆԳՆ-ն հեռուստաընկերությանը հայտնել է, որ միջադեպի ժամանակ նախագահի փեսայի հետ Բալանչիվաձե փողոցում վիրավորվել է նաև նրա ընկերը: Երկրորդ տուժողի անունի չի հաղորդվում:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: