Հայ-իրանական երկաթուղու ծրագիրը չի վտանգվի. նախարար

Jan 12, 2017 Չի մեկնաբանվել

Գործադիր մարմնի նիստից հետո տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, խոսելով «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ընկերության լուծարման մասին, ասաց, որ դա չի ազդի հայ-իրանական երկաթուղու շինարարության ծրագրի կյանքի կոչման վրա: «Առկա 13 հաստիքային միավորների և մեկ տրանսպորտային միջոցի կրճատման հետևանքով կխնայվի մոտ 35 մլն դրամ»,- ասաց նախարարը։

Այնուհետև վստահեցրեց, որ նախարարության կազմում գործում է «Երկաթուղու վարչություն», որը կարող է վարել համապատասխան գործառույթներ, և այն ոչ մի դեպքում դուրս չի մնա կառավարության ուշադրությունից:

 

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Հայ-իրանական երկաթուղու ծրագիրը չի վտանգվի. նախարար”

Մեկնաբանել