ՀՀ գլխավոր հյուպատոսություն` Դուբայում
ԱՄԷ Դուբայ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կստեղծվի:
Համապատասխան նախագիծն այսօր ընդունվեց Կառավարության նիստում:
Որպես հիմնավորում նախագծում նշվում է, որ Արաբական Միացյալ Էմիրություններում, մասնավորապես Դուբայում բնակվող Հայաստանի քաղաքացիների թվաքանակը տատանվում է 2 500-ից 3 հազարի միջև: Կանոնավոր իրականացվում են շաբաթական 4-ից 5 չվերթ, ավելացել է Դուբայի ճանապարհով տարանցիկ այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների թվաքանակն ու բեռնափոխադրումները: