Թեժ ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում/տեսանյութ/

Jan 12, 2017 Comments Off on Թեժ ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում/տեսանյութ/

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի խորհրդարանում երկրի Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկումը երեկ ավարտվել է ծեծկռտուքով.ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության անդամները գրավել են ամբիոնը, որոնց միացել են նաև «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները:

Խորհրդարանի ընդդիմադիր և իշխանամետ պատգամավորները սկսել են բռունցքներով միմյանց հարվածել, ինչը վերածվել է զանգվածային կռվի։

Վարչապետ Բինալի Յըլդըրըմը, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն չեն միջամտել ծեծկռտուքին։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: