Թրամփն իր բոլոր ակտիվները հանձնելու է հավատարմագրային կառավարման

Jan 12, 2017 Չի մեկնաբանվել

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչ, իրավաբան Շերի Դիլոնը հայտնել  է,որ մինչև իր երդմնակալությունը նախագահն իր բոլոր ակտիվները հանձնելու է հավատարմագրային կառավարման. «Trump Organization-ի բոլոր ներդրումները և բիզնես-ակտիվներն արդեն հանձնվել կամ հանձվելու են հավատարմագրային կառավարման, ինչն արվելու է մինչև հունվարի 20-ը»։

Թրամփը հրաժարվելու է իր ընկերությունում զբաղեցրած բոլոր պաշտոններից։ Դիլոնը նաև հայտարարել է, որ Թրամփն իր նախագահության ժամանակ չի կնքի որևէ պայմանագիր արտերկրում, իսկ երկրի ներսում նրա բոլոր գործարքները իրականացվելու են շահերի կոնֆլիկտի մասով խիստ վերահսկողության ներքո։

Դիլոնը խոստացել է, որ ապագա նախագահը չի շփվի իր ընկերության հետ։

Միջազգային
Անդրադարձներ չկան to “Թրամփն իր բոլոր ակտիվները հանձնելու է հավատարմագրային կառավարման”

Մեկնաբանել