Ֆիննախը շարունակում է հարստացնել նախկին նախարար Արամ Հարությունյանին

Jan 12, 2017 Չի մեկնաբանվել

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ֆինանսների նախարարությունը չի պատրաստվում գերատեսչական ծախսերի կրճատման շրջանակներում հրաժարվել Տիգրան Մեծ 4 հասցեում «Հանարդնախագիծ» ընկերությունից վարձակալած իր տարածքներից, տեղեկացրել են նախարարությունից: Պատասխանելով ՀԺ-ի հարցին, նախարարությունը նշել է. ««Հանարդնախագիծ» ընկերությունից վարձակալած տարածքը 400 քմ կրճատվել է: Եթե 2014թ. հունիսից ֆիննախը վարձակալում էր 2150 քմ եւ դրա դիմաց 1 տարվա համար վճարում 124 մլն դրամ, ապա այս տարվա օգոստոսից վարձակալում է 1750 քմ եւ 1 տարվա համար վճարում արդեն 116,6 մլն դրամ»: Նշենք, որ այդ տարածքը վարձակալել է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, մինչ այդ նախարարությունը բարեհաջող տեղավորվում էր իր շենքում: Բայց նախկին նախարարն իր թիկնապահներին առանձին տարածք տրամադրելու, շենքը վերանորոգելու եւ ավելի լայն պայմաններ ապահովելու համար տարեկան 124 մլն դրամ է վճարել ՀՀ սուղ բյուջեից: Իսկ գործող նախարար Վարդան Արամյանն էլ ընդամենը 400 քմ կամ 8 մլն դրամով է կրճատել այդ շռայլությունը: Հիշեցնենք, որ «Հանարդնախագիծ» ընկերությունը պատկանում է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Անդրադարձներ չկան to “Ֆիննախը շարունակում է հարստացնել նախկին նախարար Արամ Հարությունյանին”

Մեկնաբանել