Մուշեղ Պետոյանը հույս ունի, որ ՀՀԿ-ն իրեն այս անգամ չի «քցի»

Jan 12, 2017 Չի մեկնաբանվել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արթիկից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Մուշեղ Պետոյանը փնտրտուքների մեջ է, թե որ կուսակցության ցուցակով առաջադրվի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Հիշեցնենք, նա «Բարգավաճ Հայաստանի» անդամ էր:

2015թ. փետրվարյան իրադարձություններից հետո, սակայն, Պետոյանը դուրս եկավ ԲՀԿ-նից և չի կարող նորից այնտեղ ընդգրկվել: Իսկ հիմա հույս ունի, որ ՀՀԿ-ն իրեն չի «քցի» և կփոխհատուցի աշնանը ՏԻՄ ընտրություններում կրած պարտությունը. նա մասնակցում էր Արթիկի քաղաքապետի ընտրություններին, ՀՀԿ-ն նախապես խոստացել էր նրան պաշտպանել, բայց արդյունքում ընտրվեց Մխիթար Վարագյանը:

Եվ քանի որ 2015թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ Մ. Պետոյանը բավականին մեծ քանակով «Այո»-ի քվեներ է ապահովել իշխանությունների համար, գումարներ ծախսել, իսկ քաղաքապետի ընտրությունների ժամանակ անհաջողության մատնվել, հույս ունի, որ այս անգամ իշխանությունները դա կփոխհատուցեն՝ ընդգրկելով իրեն Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում»:

Հոդվածը կարդացե՛ք պարբերականի ընթացիկ համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Անդրադարձներ չկան to “Մուշեղ Պետոյանը հույս ունի, որ ՀՀԿ-ն իրեն այս անգամ չի «քցի»”

Մեկնաբանել