Գերմանիա ժամանած ներգաղթյալների թիվը եռակի կրճատվել է

Jan 11, 2017 Comments Off on Գերմանիա ժամանած ներգաղթյալների թիվը եռակի կրճատվել է

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը հայտարարել է,որ  2016 թվականին Գերմանիա ժամանած ներգաղթյալների թիվը եռակի կրճատվել է։

«2016 թվականին Գերմանիա է ժամանել 280.000 ներգաղթյալ, մինչդեռ 2015 թվականի ցուցանիշը կազմել է 890.000։ Նախորդ տարի ԵՄ-ի ու Թուրքիայի միջև կնքված միգրացիոն գործարքից հետո փախստականների համար փակվել է բալկանյան երթուղին Գերմանիա ներթափանցելու համար, որը վկայում է ԵՄ-ի ու Գերմանիայի կառավարության ընդունած արդյունավետ որոշումների մասին:Չնայած ժամանող ներգաղթյալների թվի կրճատմանը՝ կտրուկ աճել է Գերմանիայի իշխանություններին դիմողների թիվը՝ կապված ապաստան ստանալու հարցի հետ։ Նախորդ տարի մոտ 55.000 ներգաղթյալ կամավոր վերադարձել են իրենց երկրները։

Մոտ 25.000 մարդ էլ արտաքսվել է։ 2014 թվականին կամավոր իրենց երկրներ է վերադարձել 13.000 ներգաղթյալ, իսկ 2015 թվականին՝ 35.000 ներգաղթյալ»,ասել է նախարարը:
Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: