Ինտենսիվ բանակցություններ ընդդիմադիր դաշտում նոր գաղափարի շուրջ

Jan 14, 2017 Comments Off on Ինտենսիվ բանակցություններ ընդդիմադիր դաշտում նոր գաղափարի շուրջ

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը նախաձեռնել է ակտիվ հանդիպումներ ու բանակցություններ քաղաքական դաշտի մի շարք ուժերի հետ, նպատակը մի գաղափարի շուրջ միավորումն է, որով իշխանափոխության ռեալ հնարավորություն կընձեռվի : Մեզ հետ զրույցում Պետրոս Մակեյանը փակագծեր չբացեց, բայց խոսեց ներկա գործընթացների մասին:

 

Պարոն Մակեյան, խորհրդարանական ընտրություններին կարճ ժամանակ է մնացել, ձեր կուսակցությունը որոշում կայացրել է ընտրություններին մասնակցելու մասին: Դուք Նոր Հայաստան նախաձեռնության անդամ եք, որը ընտրություններին չմասնակցելու որոշում ուներ, մնում է այդ որոշումը ուժի մեջ, թե որոշել եք դաշինք կազմել որեւէ ուժի, միավորման հետ:

 

-Հիմա ինտենսիվ բանակցություններ են գնում որոշակի գաղափարի շուրջ, փորձում ենք հասկանալ, գնահատել քաղաքական գործընթացները եւ թե այդ գաղափարը որքան ընդունելի կլինի մեր պոտենցիալ գործընկերների համար, դրանից հետո նոր որոշում կընդունենք մասնակցելու կամ չմասնակցելու մասին:
-Ինչ գաղափարի մասին է խոսքը, ընտրություններին չմասնակցելո՞ւ:
-Չէ, ուղղակի այդ գաղափարը հիմա չեմ կարող բացահայտել, քանի որ բանակցություններ են ընթանում եւ ճիշտ չի լինի ժամանակից առաջ ընկել, նախաձեռնությունն էլ մեր կուսակցությանն է եւ եթե պոտենցիալ գործընկերների հետ ամբողջական չբանակցենք, չենք կարող հայտարարություն անել:
-Իսկ որ ուժերն են ընդգրկված բանակցություններում՝ խորհրդարանական, թե արտախորհրդարանական:
-Երկուսից էլ կան, այն ուժերն են, որոնց հետ վերջին տարիների ընթացքում համագործակցել ենք եւ հանրաքվեի ընթացքում, ՈՉ-ի ճամբարի ներկայացուցիչներ, Նոր Հայաստանի ֆորմատի հետ կապված:Այսինքն այնպիսի ուժեր են, որոնց հետ համագործակցել ենք:
-Նոր Հայաստան նախաձեռնության մեջ ընդգրկվածներդ ընտրությունները բոյկոտելու կոչեր էիք հղում, այդ համատեքստում է ձեր նոր գաղափարը, որը փորձում եք կյանքի կոչել:
-Ոչ, ոչ, մի գաղափար է, որը եթե կյանքի կոչվեց, բնականաբար, կմասնակցենք, եթե ոչ, ապա չենք մասնակցի: Եթե այդ գաղափարի շուրջ լայն կոնսոլիդացիա ապահովենք, ապա բավականին լավ զարգացումներ կունենանք:
-Մինչեւ իշխանափոխությո՞ւն:
-Կարծում եմ՝ դրա հնարավորությունը կմեծանա:
Անի Սահակյան
Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: