Ադրբեջանը ԼՂ այցելելու համար լրագրողների է ներառել «սև ցուցակում»

Jan 11, 2017 Comments Off on Ադրբեջանը ԼՂ այցելելու համար լրագրողների է ներառել «սև ցուցակում»

Интерфакс-ի փոխանցմամբ`  Ադրբեջանի ԱԳՆ-ից տեղեկացրել են,որ  Ադրբեջանը Ղարաբաղ այցելած արտասահմանցիների ցուցակում 180 լրագրողների է ներառել:

«Նրանց մեծամասնությունը ռուս և ուկրաինացի լրագրողներ են», – գործակալությանը հայտնել են ադրբեջանական գերատեսչությունից: ԱԳՆ-ում ընդգծել են, որ «սև ցուցակում», ընդհանուր առմամբ, 623 մարդ է ընդգրկված:

Ամենից հաճախ Լեռնային Ղարաբաղ են այցելել ռուս, գերմանացի, ֆրանսիացի, իտալացի և ամերիկացի լրագրողները:

Երկրի ԱԳՆ մամուլի քարտուղարը գործակալությանը հայտնել է նաև, որ ներկա պահին գերատեսչությունում ուսումնասիրում են ինդոնեզիական «Տեմպո» ամսագրի ներկայացուցիչ Ֆամեգա Պուտրիի` Ղարաբաղ կատարած «անօրինական այցի» հետ կապված գործը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: