1400 երեխա է զոհվել Եմենի պատերազմի հետևանքով . ՄԱԿ

Jan 11, 2017 Comments Off on 1400 երեխա է զոհվել Եմենի պատերազմի հետևանքով . ՄԱԿ

Agence France Presse-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալներով  Եմենում տեղի ունեցող պատերազմի հետևանքով շուրջ 1400 երեխա է զոհվել, հարյուրավորները վիրավորվել են, իսկ բազմաթիվ դպրոցներ փակվել են:

«Քաղաքացիների բնակության շրջաններում իրականացվող հարձակումների հետևանաքով վիրավորվող և զոհվող երեխաների թիվը շարունակում է աճել Եմենում», – հայտարարել է երկրում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մերիթքսել Ռելանյոն:

Ավելի քան 7300 մարդ է մահացել Եմենում Սաուդյան Արաբիայի ղեկավարած ռազմական կոալիցիայի գործողությունների մեկնարկից հետո, որոնք միջամտում են երկրի ներքին կռիվներին` պայքարելով Իրանի կողմից աջակցություն ստացող հուսիթ ապստամբների դեմ 2015-ի մարտից ի վեր:
 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: