Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Volkswagen-ն ու Toyota-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Jan 11, 2017 Comments Off on Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Volkswagen-ն ու Toyota-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ «Սև Քար» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ, բախվել են Volkswagen մակնիշի 34RO 600 համարանիշի և Toyota մակնիշի 77 XX 227 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները: Ճանապարհային ոստիկանության կողմից ճշտվում է վարորդների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Հարութ Համբարյանի

o

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: