Պետրոս Ղազարյանը կվերադառնա աշխատանքի

Jan 11, 2017 Comments Off on Պետրոս Ղազարյանը կվերադառնա աշխատանքի

Քաղաքական մեկնաբան, «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանը մեկ շաբաթից կվերադառնա աշխատանքի:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Էդգար Ավագյանը՝ անդրադառնալով Ղազարյանի հետագա գործունեությանը:

– Պարոն Ավագյան, Պետրոս Ղազարյանը վերադարձե՞լ է արձակուրդից:

– Պետրոսը վերադարձել է արձակուրդից քաղաք, որովհետեւ երկրում չէր: Այս փուլում դեռ իր մոտ արձակուրդ է մինչեւ շաբաթվա վերջ, բայց երկրում է:

– Վերադառնալու է ու շարունակի՞ իր հեղինակային հաղորդումը, թե՞ ինչ-որ բան փոփոխվել է:

– Ոչ մի նոր փոփոխություն չկա: Այս փուլում Պետրոսի մոտ արձակուրդ է, դեռ իր հետ չեմ խոսել:

– Երբ արձակուրդից վերադառնա վարելո՞ւ է «Ուրվագիծ»-ը:

– «Ուրվագիծ»-ն իր հեղինակային հաղորդումն է, որ վերադարձավ աշխատանքի, պարզ է՝ պետք է գա, իր հաղորդումը վարի:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Հայկական ժամանակ»-ի կայքում

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: