Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Վարդանանց փողոցում տեղի ունեցած սպանության վերաբերյալ

Jan 11, 2017 Comments Off on Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Վարդանանց փողոցում տեղի ունեցած սպանության վերաբերյալ

ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է հրապարակել Վարդանանց փողոցում հունվարի 11-ին տեղի ունեցած հանցագործության վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Հունվարի 11-ին 13:30-ի սահմաններում Երևանի Վարդանանց 28 շենքի բակում հայտնաբերվել է 1998թ-ին ծնված Վահե Մուրադյանի դին: Ըստ դատաբժշկի եզրակացության` երիտասարդը մահացել է սուր կտրող-ծակող առարկայի հարվածից: Եվս մեկ երիտասարդ էլ մարմնական վնասվածքով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մանրամասները պարզելու և հանցագործությունը պարզելու ուղղությամբ»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

 

 

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: