Աղվան Հովսեփյանը դիրքավորվում է

Jan 12, 2017 Comments Off on Աղվան Հովսեփյանը դիրքավորվում է

Hayeli.am-ի տեղեկություններով նախօրեին տեղի է ունեցել «Նիգ Ապարան» հայրենակցական միության նիստը, որին հրավիրված են եղել խորհրդի անդամներն ու գյուղապետերը: Ինչպես հայտնի է,  «Նիգ Ապարան»-ի նախագահը նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովփեփյանն է: Հենց նա էլ վարել է նիստը:Նա ներկաներին ասել է, որ օրակարգում երկու հիմնական հարց կա ՝ առաջինը կազմակերպչական ընթացիկ հարցերն  են, երկրորդը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում սեփական թեկնածու ունենալու հարցն է: Աղվան Հովսեփյանն ասել է, որ  իրենք անպայման Արագածոտնի տարածաշրջանից ունենալու են իրենց սեփական թեկանածուն, որի մասին ավելի մանրամասն խոսվելու է հաջորդ նիստի ժամանակ:

Ավելի վաղ Hayeli.am-ը գրել էր, որ ինչպես  նախկին բոլոր խորհրդարաններում, այս անգամ ևս Աղվան Հովսեփյանն ունենալու է սեփական թեկանածուն: Մեզ նաև հայտնի էր դարձել, որ այդ թեկնածուն  լինելու է Նվեր Պողոսյանը, ով բարձարստիճան զինվորական է:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: