Արթուր Սարկիսովը՝ սիբիրյան թիմում

Jan 11, 2017 Չի մեկնաբանվել

Ինչպես հայտնում է Championat.com-ը, Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը կարիերան կշարունակի Ռուսաստանի առաջին դիվիզիոնը ներկայացնող Կրասնոյարսկի «Ենիսեյում»:

Վերջինս  սիբիրյան ակումբի հետ 1.5 տարվա պայմանագիր է կնքել:

Հիշեցնենք, որ վերջերս Սարկիսովը խզել էր պայմանագիրը «Մորդովիայի» հետ՝ ստանալով ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ:

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնությունում Սարկիսովն անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Սպորտ
Անդրադարձներ չկան to “Արթուր Սարկիսովը՝ սիբիրյան թիմում”

Մեկնաբանել