Շատ ճարպիկ Բազմասերը

Jan 12, 2017 Comments Off on Շատ ճարպիկ Բազմասերը

ԲՀԿ-ից անկախացած պատգամավոր Բազմասեր Առաքելյանը երբեք էլ կողմնորոշվելու խնդիր չի ունեցել:

Լուրեր են պտտվում,որ Բազմասեր Առաքելյանը Հայաստանի հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզից կմասնակցի 2017-ի ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններին:

Տանիք փնտրելու հարցում ևս Բազմասերը շատ ճարպիկ է :Մեր ունեցած տեղեկություններով  այս ընթացքում նա հասցրել է կողմնորոշվել այս հարցում ևս՝կապեր հաստատելով ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյան:Նախարարը հրավիրվում է նախկին ԲՀԿ-ականի ընտանեկան բոլոր միջոցառումներին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: