«Ճիշտը մեկն ա,էն էլ բագաժնիկի միջի զենքն ա».դրվագ գեներալ Մանվելի և Դոն Պիպոյի հարաբերություններից

Jan 12, 2017 2 Comments

Արդեն մի քանի որ շարունակ հայկական հեռուստաընկերություններից մեկը ցուցադրում է և սոցցանցերում ակտիվ քննարկվում է Դոն Պիպոյի՝Արթուր Ասատրյանի ՙՙփառահեռ՚՚ կյանքի և գործունեությանը նվիրված մի ֆիլմ: Ֆիլմում փառաբանվում է սույն անձնավորությունը, նրա կատարած բարի գործերը, նրա անցած ուղին: Արթուր Ասատրյան անուն-ազգանունը Հայաստանում քչերին է հայտնի, իսկ ահա Դոն Պիպո, որը նույնն է, հատկապես քրեական աշխարհում բոլորը գիտեն:Ու գիտեն այս մարդուն որպես քրեական հեղինակություն, Էջմիածնի ամենահարուստ եւ ամենազդեցիկ մարդկանցից մեկը, որը տեւական ժամանակ է ապրում է Իտալիայում:

Ինչպես հայտնի է Դոն Պպիպոյի և  Էջմիածնում մեկ այլ ազդեցիկ ՝Գեներալ Մանվելի հարաբերություններն բավականին լարված են,նույնիսկ դեռեւս 90-ականներին էջմիածինցի Արթուրը գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կոնֆլիկտի մեջ մտնելով և չկարողանալով հարթել իրավիճակը,  լքել է Էջմիածինը և տեղափոխվել Մոսկվա,այնտեղից էլ Իտալիա:

Եվ ահա այժմ,նրանց ճանաչողները մի դրվագ են հիշել նրանց հարաբերություններից.հերթական ՙՙռազբորկայի՚՚ ընթացքում ,երբ Դոն Պիպոն երկար-բարակ բացատրություններ է տվել ճշտի ու սխալի,գեներալ Մանվելն ասել է .,,Ճիշտը մեկն ա,էն էլ բագաժնիկի միջի զենքն ա՚՚:

Գլխավոր Թողարկում

2 Անդրադարձ “«Ճիշտը մեկն ա,էն էլ բագաժնիկի միջի զենքն ա».դրվագ գեներալ Մանվելի և Դոն Պիպոյի հարաբերություններից” հրապարակմանը

  1. ԿարենԱնուն says:

    Դոն Պիպոյին չեմ ճանաչում, բայց, եթե նա գեներալ մանվելի հետ թշնամի է, դա արդեն նրա մասին շատ լավ է խոսում: