Խաչատուր Սուքիասյանը քաղաքական ուժերից առաջարկ է ստացել

Jan 12, 2017 Comments Off on Խաչատուր Սուքիասյանը քաղաքական ուժերից առաջարկ է ստացել

Տարբեր քաղաքական ուժերի կողմից ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված հարցերի շուրջ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին առաջարկներ եղել են, և կոնսուլտացիաներ ընթանում են:

Գործարար Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանից փորձեցինք ճշտել արդյոք ճիշտ են այս լուրերը,  չհերքելով, ասաց, որ ընթանում են որոշակի բանակցություններ:

«Ես ոչ մի անուն չեմ կարող նշել,  այդ մասին ինքը որոշում կայացնելուց հետո անձամբ կհայտարարի»,- ասաց Աննա Մկրտչյանը:

Մեր պնդմանը, թե կարող է անուններ նշել, ասաց, որ միայն կարող է ասել, որ այս պահին բանակցություններ են ընթանում:

Նշենք, որ ըստ մամուլի՝ հունվարի 5-ին «Սիլ-Պլազա Կոնցեռնի» գրասենյակում կայացել է Խաչատուր Սուքիասյանի և Լևոն Զուրաբյանի հանդիպումը, որի ընթացքում նրանք մոտ 1 ժամ քննարկել են ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունները:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: