Գալուստ Սահակյանը՝ իր վարորդին, Սերժ Սարգսյանը՝ Լյովա Երանոսյանին. «կրեատիվ» պարգևներ,մեդալների հրավառություն

Jan 11, 2017 Չի մեկնաբանվել

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այս տարեվերջը առանձնացավ ուղերձների, նվերների, պարգևների, կոչումների առատությամբ։ Պարգևատրողներն իրարից հետ չէին մնում «կրեատիվությամբ»՝ Գալուստ Սահակյանը պարգևատրեց իր վարորդին, Սերժ Սարգսյանը Լյովա Երանոսյանին «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ տվեց, իսկ Վովա Գասպարյանին՝ գեներալ-գնդապետի կոչում։ Բայց ամենակրեատիվը բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էր՝ նա «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալով պարգևատրեց ՀՀ բնապահաանության նախկին նախարարներ Վռամ Թևոսյանին, Սարգիս Շահազիզյանին, Գևորգ Վարդանյանին, Մուրադ Մուրադյանին, Վարդան Այվազյանին։ Չգիտես ինչու ցանկից դուրս էին մնացել Արամայիս Գրիգորյանը, Արամ Հարությունյանը, Կարինե Դանիելյանը»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Անդրադարձներ չկան to “Գալուստ Սահակյանը՝ իր վարորդին, Սերժ Սարգսյանը՝ Լյովա Երանոսյանին. «կրեատիվ» պարգևներ,մեդալների հրավառություն”

Մեկնաբանել