«Մարտի» արդյունքը պարզ կլինի այս շաբաթ

Jan 11, 2017 Comments Off on «Մարտի» արդյունքը պարզ կլինի այս շաբաթ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով Գագիկ Ծառուկյանը մինչեւ շաբաթվա վերջ կհայտարարի` իր վերադառալու-չվերադառնալու մասին: Չնայած ԲՀԿ-ում պնդում են` գալու է, Ծառուկյանը գտնում է, որ կվերադառնա մեկ պայմանով, եթե զգա, որ իր կարիքը երկրի համար օդ ու ջրի նման անհրաժեշտ է, եւ գալու է` «բան փոխելու»:

Այնուհանդերձ, վերջին օրերին հաճախացել են պնդումները, որ նրա որոշումը կլինի չվերադառնալու օգտին: Ասում են, հատկապես այդ հարցում «հետեւողական» են Կարապետյանները՝ Կարեն եւ Սամվել, որոնք կարծում են, որ Ծառուկյանի վերադարձը կարող է քաղաքական իրավիճակ փոխել եւ վնասել իրենց քայլերին: Ի դեպ, դաշտի բոլոր խոշոր «խաղացողները» այժմ դիրքային ծանր մարտեր են մղում՝ ով քանի ձայն կունենա ապագա խորհրդարանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: