«ՀԺ»․ Խորհրդարանական ընտրությունների համար մեծ փողեր են ծախսել

Jan 11, 2017 Comments Off on «ՀԺ»․ Խորհրդարանական ընտրությունների համար մեծ փողեր են ծախսել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավական խոշոր գումարներ է ծախսել ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների համար: Օրինակ, 39 միլիոն 6 հազար դրամի համակարգիչներ ու հարակից աքսեսուարներ է գնել:

ԿԸՀ-ն նաեւ 10 մլն դրամով «Սադոյան» ընկերությանը պատվիրել է ավտոմատացված համակարգում համապատասխան ծրագրեր մշակել ու ներդնել: 8 մլն դրամով եռատեղ երկարացման լարեր է գնել: ԿԸՀ-ից մեկնաբանեցին, որ նոր Ընտրական օրենսգրքի պահանջները մեծացրել են աշխատանքի ծավալները, եւ առկա հնարավորությունները չէին բավարարում դրանք ապահովելու համար:

ԿԸՀ-ն այժմ պետք է մուտքագրի կուսակցությունների ու դաշինքների նախընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների տվյալները կամ ընտրություններից հետո սկանավորի ընտրողների ցուցակները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: