Ո՞վ է Ռոնալդուի նոր ընկերուհին. լուսանկարներ

Jan 10, 2017 Չի մեկնաբանվել

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում նախօրեին կայացած ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությանը ներկայացել էր իր նոր ընկերուհու՝ Ջորջինիա Ռոդրիգեսի հետ: 

Ջորջինիա Ռոդրիգեսն իսպանացի մոդել է: Նախկինում նա Մադրիդում աշխատել է Gucci խանութում: 21-ամյա մոդելը Պորտուգալիայի հավաքականի ավագի հետ ծանոթացել է նախորդ տարվա նոյեմբերին Փարիզում անցկացված Dolce & Gabbana-ի նորաձեւության երեկոյի ընթացքում: Դրանից հետո Ջորջինիան ներկա է եղել «Ռեալի» մի քանի խաղերի: Մոդելի կարիերա սկսելուց առաջ Ռոդրիգեսը զբաղվել է պարերով: Հետո նա անգլերեն սովորելու համար մեկնել է Լոնդոն, որտեղից վերադարձել է ոչ թե իր հայրենի քաղաք Խակա, այլ՝ Մադրիդ, գրում է Goal.com-ը:

NEWS.am Sport

 

Սպորտ
Անդրադարձներ չկան to “Ո՞վ է Ռոնալդուի նոր ընկերուհին. լուսանկարներ”

Մեկնաբանել