Լոռու մարզում բախվել են Opel-ները. կան վիրավորներ

Dec 31, 2016 Comments Off on Լոռու մարզում բախվել են Opel-ները. կան վիրավորներ

Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Տաշիր-Մեդովկա ավտոճանապարհին 1-ին կմ հատվածում բախվել են Մեդովկա գյուղի բնակիչ, 28-ամյա Էդիկ Ավետիսյանի վարած Opel Astra մակնիշի 35 DG 291 համարանիշի և Տաշիր քաղաքի բնակիչ, 39-ամյա Վաչագան Մինասյանի վարած Opel Vectra մակնիշի 35 DX 181 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ Է. Ավետիսյանն ու Վ. Մինասյանը, ուղևորներից՝ Տաշիր քաղաքի բնակիչ, 31-ամյա Ջուլիետա Մովսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տաշիր բժշկական կենտրոն: Նշված կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ա. Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Տեղում աշխատել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 43 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնները; Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է նշված վաշտի հետաքննիչ Համբարյանին, ով ժամանել է դեպքի վայր և տեղում նութեր նախապատրաստել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: