Քոչարյանը խամաճիկնե՞ր է խաղացնում, թե՞ գնացել է առյուծ որսալու

Dec 25, 2016 Comments Off on Քոչարյանը խամաճիկնե՞ր է խաղացնում, թե՞ գնացել է առյուծ որսալու

Մարդը որոշել է, որ պարապ մնալ չի կարող, ինչպես շատերը, ու քաղաքական հայտ է ներկայացրել, ի՞նչ կա դրա մեջ: Անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքական հայտին մեզ հետ զրույցում տեսակետ հայտնեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

Ի՞նչ բացատրություն կտաք Սեյրան Օհանյանի քաղաքական հայտին, ի՞նչ շանսեր ունի բոլորովին վերջերս իշխանության մաս հանդիսացող գործիչը:

-Հայաստանում նորմալ իմաստով քաղաքական գործընթաց գոյություն չունի, մարդիկ Հայաստանում մի բան գիտեն, մանավանդ նրանք, ովքեր ուրիշների իրավունքները մի ժամանակ ոտնահարել են, եթե  իրենք քաղաքական դերակատար չեղան, իրենց մարդու տեղ չեն դնելու: Կամ էլ հավանաբար մտածում են, որ աշխարհը քանդվելու է իրենց համար,  Հայաստանում իրենց արժեհամակարգը հետեւյալն է, որ եթե պաշտոնյան օրը մի խոզի բուդ չուտի, մի շիշ գարեջուր չխմի, չի լինի, նույն տրամաբանությամբ էլ քաղաքականության մեջ են  մտնում: Խոսքս Սեյրան Օհանյանին չի վերաբերում, նրան անձնապես չեմ ճանաչում, պարզապես կա այդպիսի խավ:
Խնդիրն այն է, որ Հայաստանում տնտեսություն չի աշխատում, չկա առեւտուր, բոլորը մոնոպոլիզացված է, հիմա իրենք մտածում են պարապ են մնալու, դե ինչի չէ, խորհրդարան է, կգնան, կնստեն, կողմ կքվեարկեն, դեմ կքվեարկեն, ռեստորան կգնան, ինչպես որ լինում է:

Սեյրան Օհանյանը մեծ հավակնություններ ունի, երկրի ղեկավար պաշտոնին է հավակնում, ինչպես ամիսներ առաջ, երբ դեռ ապրիլյան պատերզամը չէր եղել:

-Իմիջիայլոց այդ պալատական ստեղծված կերպարները ինչպես ստեղծվում են, այնպես էլ փուչիկի նման փայթում են:Երբ արհեստական հավակնորդից դարձավ իրական հավակնորդ, գահավիժեց:

Սեյրան Օհանյանի հայտարարությանը ծանո՞թ եք, ինչ է ուզում նա, այլ շրջանակներ որպես իշխանափոխության հայտ են ներկայացնում:
-Ամեն ինչ էլ կարող են ասել, որ զանգվածների վստահությունը շահեն: Բայց հայտարարության մեջ ոչինչ չի ասում: Հանրապետականի <<Հավատանք, որ փոխենք>> լոզունգի ժամանակ ես մի առիթով ասացի՝ փոխվեք, որ հավատանք, բայց սրանք որեւէ կերպ չեն փոխվում: Մենք Սեյրան Օհանյանից որեւէ բացատրություն չենք լսել ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառների մասին, գեներալների ճարպակալման մասին եւս չենք լսել բացատրություն, ինչպես նաեւ Օհանյանի ունեցվածքի, այդ արդուզարդի, խորը լռություն է, հիմա էլ է լռում: Դրա համար ես քաղաքագետ եմ ու չեմ հավատում, որ իրենք կփոխվեն:
Հիմա տարբեր խմբեր կառաջադրվեն, ուղղությունը կորցրած-չկորցրած զանգվածները ամեն մեկին ձայն կտան, իսկ խորհրդարանում կսկսեն մեկը մյուսին հակակշռել՝ <<ինչու դուք, եթե ոչ ես>> սկզբունքով:

Սեյրան Օհանյանի հայտը ո՞ր շրջանակների համար է ռեալ վտանգ ներկայացնում:

-Կան որոշակի խմբեր, որոնք վերադասավորումների փուլում են, իրենց համար,ասենք պլանավորել էին, որ այս մեկը պիտի լինի, այս մեկը չլինի, հավանաբար Սեյրան Օհանյանի մուքտը որոշների համար ճշգրտումներ կամ փլուզումներ է առաջացրել:Այսպես մենք կտեսնենք թատերական մի ներկայացում:
Իսկ իշխանության պլանները խախտվո՞ւմ են:

-Դե եթե կան հայտարարություններ, որ ինքը գեներալ է, ինչի պիտի մտնի քաղաքականություն եւ այլն եւ այլն, ուրեմն իրենց պլանները խախտում է:

Մամուլում տեղեկություններ կան, որ Սեյրան Օհանյանի ստվերային կառավարիչը լինելու է Ռոբերտ Քոչարյանը, ձեւավորվելու է դաշինք, որտեղ պրոքոչարյանական ուժեր են ընդգրկվելու, օրինակ Վարդան Օօսկանյանի կուսակցությունը եւ այլն:Կարող ենք որոշակիորեն նաեւ Քոչարյանի հայտը համարել:

-Քոչարյամը յուրահատուկ բնավորություն ունի, կամ խամաճիկներ է խաղացնում, կամ էլ ինքը ընդհանրապես գնացել է առյուծ որսալու եւ ուրիշներն իր անունը շահարկում են: Ես ինֆորմացիա չունեմ, թե որ տարբերակն է:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: