Անհասկանալի որոշում.Չավուշօղլու

Dec 08, 2016 Comments Off on Անհասկանալի որոշում.Չավուշօղլու

«Անհասկանալի է  Հունաստանի դատական ատյանների դիրքորոշումը, որոնք տարբեր վճիռներ են կայացրել հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայից փախած խռովարարների խմբերի արտահանձնման հարցի վերաբերյալ:Անհասկանալի է, թե դատարանն ինչ պատճառներով է կայացնում հակառակ որոշումներ խռովարարների նույն խմբի անդամների հանդեպ։ Անկարան ուշադիր հետևում է նրանց դատավարությունների ընթացքին։

Թուրքիան հուսով է, որ Հունաստանը շուտով կարտահանձնի բոլոր ութ խռովարարներին։ Մենք արդեն իսկ վիճարկել ենք դատարանի որոշումը, որը հրաժարավել է արտահանձնել 8 խռովարարներից երեքին»,-Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն :

Չավուշօղլուն հավելել է, որ հանցագործների արտահանձնման գործընթացը կարգավորվում է Հունաստանի ու Թուրքիայի միջև երկկողմ համաձայնագրերով։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: