Կարեն Դուրգարյան. «Վստահ եմ՝ օպերային թատրոնում աշխատելու եմ»

Dec 06, 2016 Comments Off on Կարեն Դուրգարյան. «Վստահ եմ՝ օպերային թատրոնում աշխատելու եմ»

Hayeli.am-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց արտերկրում ապրող և ստեղծագործող տաղանդավոր հայի հետ:

Այս օրերին Իզրայելից Հայաստան էր վերադարձել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի թատրոնում տեղի էին ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում գլխավոր դիրիժորի հաստիքը վերացվել էր: 2001 թվականից թատրոնի գլխավոր դիրիժորն էր ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը: Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նրան ազատցին այդ պաշտոնից, առաջարկեցին մնալ թատրոնում որպես դիրիժոր: Նա հրաժարվեց և և մեկնեց Հայաստանից:

-Պարոն Դուրգարյան, անցել է մեկ տարի այն պահից, երբ Ձեզ ազատեցին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնից: Ում ծրագիրն էր սա և ինչ խնդիր էին սրանով փորձում լուծել:

-Մոտ մեկ տարի է՝ ինչ չեմ աշխատում այդ թատրոնում, էնտեղ կրճատվեց հաստիք, որի արդյունքում ես այլևս այնտեղ չեմ: Իսկ թե ում ծրագիրն էր և ինչ խնդիր էին փորձում լուծել, չեմ կարող ասել, իմ տպավորությունը մեկ բան է, իսկ իրականւթյունը՝ մեկ այլ: Երբ այդ հաստիքը կվերականգնվի, այն ժամանակ էլ իմ փաստաբաններն այդ հարցին կպաստասխանեն:

-Իսկ տեղյակ եք՝ ինչ վիճակում է գտնվում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Ձեզանից հետո:

-Ոչ, տեղյակ չեմ: Իմ աշխատանքը դրսում է՝ ցավոք կամ ի ուրախություն ինձ: Դրսում իմ կարիքն ունեն ես այնտեղ աշխատում եմ, և ինչպես նախկինում եմ ասել, հիմա նորից կրկնում եմ՝ իմ մասնագիտությունն իմ ձեռքից ոչ ոք չի կարող վերցնել:

_Հայաստանում փորձեցի՞ն Ձեր մասնագիտությունը Ձեզանից վերցնել, անուններ կտա՞ք, Ձեր կարիքը չկա՞ր մեր երկրում :

-Դա եղավ մի նախարարի օրոք, կարծեմ այն ժամանակ Հասմիկ Պողոյսյանն էր նախարարը:

-Արդեն մեկ տարի է՝ ապրում և ստեղծագործում եք Հայաստանից դուրս: Որ երկրներում եք լինում, որ թատրոնների հետ եք համագործակցում:

-Ես դրսում՝ Իզրայելի Գերմանիայի, Բելգիայի, Ռուսաստանի թատրոնների և սիմվոնիկ նվագախմբերի հետ համերգներ եմ տալիս, նրանց հետ եմ համագործակցում: Օրերս վերադարձա Իզրայելից, որտեղ 8 համերգներով ելույթ ունեցա Իզրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, այս պահին պատրաստվում եմ մեկնել Մյունխեն և փորձերը սկսել այնտեղի օպերայում:

-Երբևէ Ձեզ նորից կտեսնենք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնում:

-Ես Հայաստանից չեմ գնացել: Ես վստահ եմ, որ օպերային թատրոնում աշխատելու եմ: Թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը, երբ վերականգնվի, դրանով կզբաղվեն իրավաբանները. դա նրանց գործն է, նրանք հարցեր կունենան թատրոնի տնօրինությանը և նախկին նախարարին:

Իսկ, որ աշխատելու եմ օպերային թատրոնում, վստահ եմ:

-Իսկ ինչով եք բացատրում այն, որ Ձեզ նման մասնագետի համար Հայաստանում հաստիք չկա, որն էլ Դուք գտաք դրսում:

-Դե, երևի, Հայաստանում այդ բնագավառի մենենջմենթից շատ լավ են հասկանում և շատ լավն էլ չակերտների մեջ:

-Նեղացա՞ծ եք Հայաստանից

-Չի կարելի Հայաստանից նեղանալ, չկա նման բան:

Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի

 

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: