Ստամբուլի դատախազությունը դատարանին խնդրել է փակել «Մավի Մարմարայի» միջադեպի գործը

Dec 02, 2016 Comments Off on Ստամբուլի դատախազությունը դատարանին խնդրել է փակել «Մավի Մարմարայի» միջադեպի գործը

Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի դատախազությունը դատարանին խնդրել է փակել 2010 թվականին գրանցված «Մավի Մարմարայի» միջադեպի գործը՝ կապված Իսրայելի կողմից փոխհատուցում վճարելու հետ։

Հունիսի վերջին երկու երկրները ստորագրել են հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիր։ Սեպտեմբերին Իսրայելը 20 միլիոն դոլարի փոխհատուցում էր վճարել Թուրքիայի քաղաքացիների զոհվելու համար։

Թուրքիայում Իսրայելի դեսպան Էյթան Նաեն Անկարա ժամանել է նախօրեին, իսկ Իսրայելում Թուրքիայի դեսպան Քեմմալ Օքեմը իր պարտականություններին ձեռնամուխ կլինի դեկտեմբեի 12-ին։
Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: