Մալաթիա-Սեբաստիայում 30-ամյա երիտասարդ է դանակարվել

Dec 02, 2016 Comments Off on Մալաթիա-Սեբաստիայում 30-ամյա երիտասարդ է դանակարվել

Քիչ առաջ Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղա, ըստ նախնական տեղեկությունների՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 30-ամյա Հարություն Վանյանը։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Նա հիվանդանոց է տեղափոխվել սուր կտրող-ծակող առարկայից ստացած մի քանի հարվածների հետքերով և բժիշկներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող Լունապարկում։

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: