Գերմանիան հավելյալ 50 միլիոն եվրո կտրամադրի Հալեպին

Dec 02, 2016 Comments Off on Գերմանիան հավելյալ 50 միլիոն եվրո կտրամադրի Հալեպին

Գերմանիան մտադիր է հավելյալ 50 միլիոն եվրո տրամադրել Սիրիայի Հալեպ քաղաքին՝ որպես հումանիտար օգնություն։ Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի ԱԳՆ-ին։

Գերատեսչությունում նշել են, որ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Լիբանան կատարած այցի ընթացքում փախստականների հարցով ՄԱԿ գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչների հետ քննարկել է սիրիացիների դրությունը, որոնք պատերազմից փրկություն են գտնում Լիբանանում։

Շտայմայերը Սիրիայում հակամարտող բոլոր կողմերին կոչ է արել հումանիտար դադարներ սահմանել՝ պաշարված շրջաններ օգնություն հասցնելու համար։
Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: