Էրդողանի հայտարարությունը պետք չէ բառացիորեն հասկանալ

Nov 30, 2016 Comments Off on Էրդողանի հայտարարությունը պետք չէ բառացիորեն հասկանալ

RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին պաշտոնանկ անելու մտադրության մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի արած հայտարարությունը չպետք է հասկանալ բառացիորեն։

Այդ մասին գործակալությանը հայտնել է Էրդողանի աշխատակազմում նրա աղբյուրը. «Նախագահի այդ հայտարարությունն արվել է երեկ, սակայն այն չպետք է ընկալել բառացիորեն։

Հուսով եմ, որ դրա հետ կապված Ռուսաստանի ծագած անըմբռնումը կհաղթահարվի արագորեն»։ Նա հավելել է, որ Էրդողանի հայտարարության վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ կարող է անել միայն Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը։

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: