Ավտովթար Երևանում

Nov 30, 2016 Comments Off on Ավտովթար Երևանում

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդով փողոցի խաչմերուկում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց, բախվել են Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչ, 46-ամյա Մովսես Գյուլզադյանի վարած Opel մակնիշի 34 ZL 715 համարանիշի և Երևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի փողոցի 70 տան բնակիչ 25-ամյա Տարոն Ղարիբյանի վարած Mercedes մակնիշի TE 378 T 77 ռուսական համարանիշի ավտոմեքենաները, իսկ վերջինը բախվել է նաև էլէկտրասյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Տ. Ղարիբյանին և նրա ուղևոր, Երևան քաղաքի Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցի 34/4 տան բնակիչ 51-ամյա Վալեր Մխիթարյանին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանւթյան 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: