«Սա մեզ հիշեցրեց սովետական մեր անցյալը››. Ալեն Սիմոնյան

Nov 29, 2016 Comments Off on «Սա մեզ հիշեցրեց սովետական մեր անցյալը››. Ալեն Սիմոնյան

Նոյեմբերի 29-ին Հայելի ակումբից բանախոսներ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը խոսեցին Հանրապետական կուսակցության համագումարից, մեկ գիշերում 7000 անձի անդամագրումից և վարչապետի Հանրապետական կուսակցության անդամ դառնալուց: ‹‹Համագումարը կուսակցության վարած քաղաքականության տրամաբանական շարունակությունն է և որևէ արտառոց բան չկա: ‹‹ Անձը, որը դառնում է կուսակցության անդամ ունի իր թիմը՝ մարդիկ, որոնք իր համակիրներն են, վերջիններս ևս մտնում են կուսակցության մեջ, հետևաբար արտառոց չէ նաև մեկ գիշերվա ընթացքում 7000 անձի անդամգրվելը ››,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը: Լեռնիկ Ալեքսանյանը հավելեց, որ վարչապետի մուտքը կուսակցություն երևույթ էր, որը արտաքին քննարկման թեմաներից մեկն էր: Բանախոսներից մյուսը՝ Ալեն Սիմոնյանը, համագումարը ևս արտառոց երևույթ չի համարում. ‹‹Համաձայն եմ, որ համագումարը որևէ արտառոց բան չէր, պարզապես ամրապնդվեց անձի պաշտամունքը, մասնավորապես կուսակցության նախագահի: Սա մեզ հիշեցրեց սովետական մեր անցյալը››: Ալեն Սիմոնյանը ընդգծեց, որ սա մեր իրողությունն է, մեր երկիրն ու այն քաղաքական համակարգը, որն այսօր գոյություն ունի:

 

Մարիամ Հակոբյան

Ասուլիս, Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: