‹‹Ինչպես կասեր Սեյրան Սարոյանը՝ թող Աստված դատավոր լինի››. Թևան Պողոսյան

Nov 29, 2016 Comments Off on ‹‹Ինչպես կասեր Սեյրան Սարոյանը՝ թող Աստված դատավոր լինի››. Թևան Պողոսյան

Նոյեմբերի 29-ին Հայելի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը խոսեց վերջերս Հանրապետական կուսակցության համագումարից ու տնտեսական ոլորտի վերաբերյալ հնչեցրած թվերից: ‹‹ Համագումարը Հանրապետական կուսակցության կողմից նախընտրական շրջանին պատրաստվել էր: Այս շրջանին ամեն կուսակցություն իր ձևով է պատրաստվում››,- նշեց Թևան Պողոսյանը: – ‹‹Վարչապետի միանալը կուսակցությանը, գուցե կուսակցության արժեհամակարգին համակարծիք լինելն է ››: Լրագրողի հարցին՝ համագումարին հնչեցրած միտքը, որ իշխանությունը գնում է այս կամ այն արժեքներին, արդյո՞ք դրա համար նախադրյալներ կան, բանախոսը հումորով նշեց. ‹‹Սա այն դեպքն է, որ կհամաձայնվեմ գեներալ Սեյրան Սարոյանի հետ. ‹‹Թող Աստված այս պարագայում դատավոր լինի, ոչ թե իրավական համակարգը›› ››: Խոսելով տնտեսական բաղադրիչից բանախոսը նշեց, որ թվերից խոսելու համար անհրաժեշտ է՝ ոլորտի մարդիկ համախմբվեն ու հասկանան հաշվարկի մեխանիզմներն ու մեթոդները: Թևան Պողոսյանը, մեջբերելով վերջերս գյուղատնտեսության նախարարի արձագանքը, հավելեց. ‹‹Կուսակցության անդամ դառնալը չպետք է կարիերա ստեղծելու ու պաշտոն ստանալու միջոց լինի››:

 

Մարիամ Հակոբյան

Ասուլիս, Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: