Կրակոցներ և զոհ՝ Նոր Օռլեանում

Nov 27, 2016 Comments Off on Կրակոցներ և զոհ՝ Նոր Օռլեանում

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Նոր Օռլեան քաղաքում կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով մեկ մարդ է զոհվել։

Այդ մասին Twitter-ում հայտնել է տեղական ոստիկանությունը։ Հաղորդագրությունում նշված է, որ Բուրբոն Սթրիթում գրանցված հրաձգության ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 10 մարդ, որոնցից մեկը մահացել է ստացած վերքերից։

Միջադեպի մանրամասները ճշգրտվում են։ Ավելի վաղ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում հնչած կրակոցների հետևանքով զոհվել է մեկ և տուժել է մի քանի մարդ։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: