ԵՄ-հետ կքնված Ասոցացման համաձայնագրի գործարկումը կշարունակվի. Մոլդովայի նորընտիր նախագահ

Nov 27, 2016 Comments Off on ԵՄ-հետ կքնված Ասոցացման համաձայնագրի գործարկումը կշարունակվի. Մոլդովայի նորընտիր նախագահ

Ukrinform-ի փոխանցմամբ՝ Մոլդովայի նորընտիր նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ երկիրը կշարունակի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի իրագործումը, քանի որ պետության ղեկավարը չունի այդ փաստաթղթի չեղարկման լիազորություն։

Այդ մասին նա հայտարարել է ռումինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ. «Նախագահը չունի միջազգային պայմանագրերի, այդ թվում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի չեղյալ հայտարարման լիազորություն։

 Օրինակ, Սոցիալիստների կուսակցության ծրագրում կա այդպիսի կետ, սակայն պետության ղեկավարը չի կարող գնալ նման քայլի, գոհացնել սոցիալիստներին։ Նա ողջ երկրի քաղաքացիների նախագահն է։ Ասոցացման համաձայնագրի գործարկումը կշարունակվի»։
Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: