Ավտովթար Երևանում. Հանրապետության հրապարակում բախվել են Range Rover-ն ու ոստիկանության Газель-ը

Nov 20, 2016 Comments Off on Ավտովթար Երևանում. Հանրապետության հրապարակում բախվել են Range Rover-ն ու ոստիկանության Газель-ը

Նոյեմբերի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Հանրապետության հրապարակում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց, բախվել են Range Rover մակնիշի 80 RR 777 համարանիշի և ոստիկանության Газель մակնիշի 057 II 02 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցերը: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ոստիկանությունն ու հետաքննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: