Հայտարարություն

Nov 20, 2016 Comments Off on Հայտարարություն

«Սասնա Ծռեր» խմբի անդամների ընտանիքները միասնական հայտարարությամբ են հանդես եկել.
«Մենք՝ «Սասնա Ծռեր»-ի ընտանիքների անդամներս, կապված ԱՄՆ-ում նոյեմբերի 20-ին կազմակերպվող դրամահավաքի (թելեթոնի) հետ, հայտարարում ենք, որ հաշվի առնելով մեր անվստահությունը «Սասնա Ծռեր» հիմնադրամին, չփոխանցել հավաքվելիք գումարը հիմնադրամին: Քննարկելով և ընդհանուր հայտարարի գալով, խնդրում ենք հավաքված գումարը փոխանցել ԱՄՆ-ում գտնվող մեր վստահված անձանց`Araksi Grigorian, Harut Petrosyan, Marine GD-Yan, Melanya Jansuzian, եթե ոչ, ապա խնդրում ենք չշահարկել «Սասնա Ծռեր»-ի անարատ անունը որոշ մարդկանց շահերի համար»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: