Ազատություն ամենեցուն

Nov 20, 2016 Comments Off on Ազատություն ամենեցուն

<<Ամեն չորեքշաբթի օր Ազգային ժողովի վերջին նիստին տեղի է ունենում կառավարություն-Ազգային ժողով  հարցուպատաստասխան>,-այսօր հերթական անգամ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հնչեցրեց անգիր արած խոսքերն ու անցավ նիստը վարելուն: Այնինչ նախարարները հեչ զահլա չունեին այսօր, աշխատանքային զրո տրամադրվածություն:

Կառավարության կազմը հրամանատարը  կորցրած զորքի էր նման: Կարեն Կարապետյանը գործնական այցով Մոսկվայում է, իսկ ենթականերն էլ կազմ-պատրաստ չէին:  Նախարարների մեծ մասը ուշացումով մտավ նիստերի դահլիճ, հերիք չէ, սկսեցին զրույցի բռնվել ու ամբողջ նիստի ընթացքում չարաճճի աշակերտների  նման քչփչում էին իրար հետ: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ով այն  կանացից  է, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձնում իր հագուկապին, Ազգային ժողով էր  շտապել ազատ ոճի հագուստով՝ տաբատով, որը նա հազվադեպ է հագնում:
Իրեն ազատություն տվեց նաեւ  Գալուստ Սահակյանը, նա հումորներ արեց, հեգնեց, մեկ-մեկ էլ շշեց  ընդդիմադիրներին:
Գալուստ Սահակյանը մշտապես աչքի է ընկնում պատգամավորների անունների կամ ազգանունների տարօրինակ և սխալ արտասանությամբ: ԱԺ նախագահին հատկապես դժվար է տրվում ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ազգանունը: Ամեն անգամ այն արտասանելիս ԱԺ նախագահը միշտ մի տառ «կուլ » է տալիս: Այդպես պատահեց նաև այսօր: Հերթական անգամ հայտարարելով պատգամավորի ազգանունը Գալուստ Սահակյանը Վահե Էնֆիաջյանի ազգանունն արտասանեց «Էնֆիջյան»: Երբ դահլիճում պատգամավորները սկսեցին ծիծաղել, իսկ պատգամավորն էլ ուղղեց նախագահին՝ ճիշտ արտասանելով ազգանունը, ԱԺ նախագահը լարեց ամբողջ ջանքերը ու վերջապես ճիշտ հնչեցրեց ազգանունը:
Սահակյանը նույնքան հանդուրժող գտնվեց Էդմոն Մարուքյանի հարցում: Երբ ավարտվեցին բանավոր հարցերը ու գրանցվեց տասնվեց պատգամավոր, Գալուստ Սահակյանը հարցի իրավունք տվեց Էդմոն Մարուքյանըին, բայց դահլիճում իրարանցում առաջացավ ու ԱԺ խոսնակը  սխալն ուղղեց ու խայթեց Մարուքյանին:

Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն առաջինը հարց տալու իրավունք տրվում է ընդդիմադիր խմբակցություններից երեքական պատգամավոր, ապա ըստ հաջորդականության: Առաջինը հերթագրվեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով չնայած ընդդիմադիր կուսակցության ղեկավար է,սակայն ԱԺ-ում հանդես է գալիս որպես անկախ պատգամավոր, հետեւաբար  ըստ կանանոնակարգի չունի առաջինը հարց տալու իրավունք : Սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շփոթվեց եւ հնչեցրեց նրա անունը: <Էդմոն Մարուքյան խնդրեմ>,- ասաց Սահակյանը, ում սակայն ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հուշեց, որ Գալուստ Սահակյանը սխալ է անում: <Ճիշտն ասած ձեզ էլ եմ ընդդիմադիրի տեղ դրել դրա համար ասեցի..>,- ասաց Սահակյանը ու  ծիծաղ բորբոքեց:

Նիստից հետո մեկ ձեռքի վրա հաշվված նախարարներ դուրս եկան սովորական դռներից, որտեղով ելումուտ են անում, մնացածը  դուրս շտապեց հետնամուտքով, որտեղից որպես կանոն վարչապետներն են դուրս գալիս ու մի քանի արտոնված նախարար, օրինակ Հովիկ Աբրահամյանի կառավարությունում արտոնյալների մեջ էին Սեյրան Օհանյանը, Գագիկ Բեգլարյանը:

Ս.Դավթյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: