Շղթայական ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են Nissan-ը, Toyota-ն ու Renault տաքսին. Մայր ու աղջիկ տեղափոխվել են հիվանդանոց

Nov 14, 2016 Comments Off on Շղթայական ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են Nissan-ը, Toyota-ն ու Renault տաքսին. Մայր ու աղջիկ տեղափոխվել են հիվանդանոց

Նոյեմբերի 13-ին  շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ռազմական ոստիկանության մոտ, բախվել են Nissan մակնիշի 34 UQ 996 համարանիշի, Toyota մակնիշի 18 UU 850 համարանիշի և Renault մակնիշի 32 LU 850 համարանիշի տաքսի ավտոմեքենաները ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մայր ու աղջիկ տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն ։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչները: Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ոստիկանությունն ու հետաքննչական բաժինը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: