Հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 3 երիտասարդ․ երկուսը մահացել են

Nov 14, 2016 Comments Off on Հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 3 երիտասարդ․ երկուսը մահացել են
Նոյեմբերի 13-ին Երևանում երեք երիտասարդներ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ 1-ը մահացած, 2-ը վիրավոր։
Մահացածը 25-ամյա Գևորգ Գագիկի Ավետիսյանն էր։ 2 վիրավորները գտնվել են ծայրահեղ ծանր վիճակում։ Ավելի ուշ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է նաև 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը, իսկ մյուս վիրավորը՝ 35-ամյա Արամ Ռաֆայելի Պետրոսյանը, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Պարզվել է, որ  նշված անձինք Չարբախ թաղամասում հայտնի «Լիկա» գեղեցկության սրահից են տեղափոխվել։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր․օր․-ի 34-104 հոդվածի, 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշով։
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: