Ադրբեջանը կգնի իսրայելական ՀՕՊ համակարգեր

Nov 07, 2016 Comments Off on Ադրբեջանը կգնի իսրայելական ՀՕՊ համակարգեր

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն աշխատում է 200, 300 և 500 կմ հեռահարության օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրներ ձեռք բերելու ուղղությամբ, ինչի կապակցությամբ ինտենսիվ բանակցություններ են տարվում նաև Պակիստանի հետ, գրում է «Նեզավիսմայա գազետա»-ն։

Բաքվի և Իսլամաբադի միջև ռազմական համագործակցության համար նոր խթան է հանդիսացել Բաքու Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնի, իսկ անցած ամիս նաև երկրի վարչապետ Մուհամեդ Նավազ Շարիֆի այցերը։ Ինչպես գրում է թերթը, այս մասին հայտարարել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պակիստանի վարչապետի հետ բանակցություններից հետո։ Օրերս կայացել է նաև ադրբեջանա-պակիստանյան աշխատանքային խմբի 7-րդ հանդիպումը, որի արդյունքներով կողմերը ստորագրել են երկկողմ ռազմական համագործակցության ծրագիր:

«Նեզավիսմայա գազետա»-ն նշում է, որ Ադրբեջանը հեռահար բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ բանակցություններ է վարում ոչ միայն Պակիստանի, այլ գրեթե բոլոր այն երկրների հետ, որոնք ունեն երկրին հետաքրքրող ռազմական բնութագրով բալիստիկ հրթիռների արտադրության փորձ:

 Այս կոնտեքստում Ադրբեջանը հաջող համագործակցում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի և Իսրայելի հետ՝ գրում է թերթը։ Վերջերս տեղի ԶԼՄ-ները հաղորդել են նաև այն մասին, որ Իսրայելն Ադրբեջանին կմատակարարի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգ, որը նախատեսված է չկառավարվող մարտավարական հրթիռներից պաշտպանվելու համար։
Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: