Բեյոնսեն և Ջեյ Զին նախընտրական արշավում աջակցել են Հիլարի Քլինթոնին

Nov 05, 2016 Comments Off on Բեյոնսեն և Ջեյ Զին նախընտրական արշավում աջակցել են Հիլարի Քլինթոնին

Բեյոնսեն և Ջեյ Զին աջակցել են ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին, հայտնում է Quartz-ը:

Աստղային զույգը երեկ Քլիվլենդում (Օհայո) միացել է Քլինթոնի աջակցության նախընտրական հանրահավաքին: Բեյոնսեն ոչ միայն ելույթ է ունեցել բեմում, այլև Քլինթոնին աջակցել է խոսքով: Ջեյ Զին ևս մարդկանց կոչ է արել ճիշտ ընտրություն անել:

«Օհայո, մենք պատմության շրջադարձային փուլում ենք: Եթե բաժան լինենք, ավելի կթուլանանք: Երբ մենք միասին ենք, ավելի ուժեղ ենք»,- ասել է երաժիշտը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: