Խոշոր ավտովթար Երևանում․ Արցախի պողոտայում բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը

Nov 05, 2016 Comments Off on Խոշոր ավտովթար Երևանում․ Արցախի պողոտայում բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաներում Արցախի պողոտայում բախվել են Mercedes մակնիշի 18 LM 800 համարանիշի և Volkswagen մակնիշի 35 FQ 583 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր Volkswagen-ի միջից հատուկ տեխնիկայի գործադրությամբ դուրս են բերել վիրավորին, ում ևս այլ վիրավորի հետ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժին, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Տեղում են նաև ոստիկանության Էրեբունու բաժնի պարեկապահակետային ծառայության գնդի 1-ին վաշտի աշխատակիցները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: