Խարբերդի ամառանոցներից մեկում տղամարդու դիեր են հայտնաբերվել

Nov 05, 2016 Comments Off on Խարբերդի ամառանոցներից մեկում տղամարդու դիեր են հայտնաբերվել

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ժամը 16։20-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խարբերդի թիվ 21 փողոցի 10-րդ տանը 2 տղամարդու դի կա. տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 60-ից 65, և 55-ից 60 տարեկան տղամարդու դիեր։ Դատաբժիշկների նախնական եզրակացության համաձայն դիակների վրա բռնության հետքեր չկան։ Կան կասկածներ, որ նրանք ծխախեղդ են եղել, ինչի համար ել Շենգավիթի քննչական բաժնի պետի կարգադրությամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի անդամ քննիչների կողմից նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածները ընկերներ են եղել և հակում են ունեցել խմիչքի նկատմամբ: Մահացածներից մեկը մահճակալին է, իսկ մյուսը՝ հատակին։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են՝ 57-ամյա Ստեփան Անտոնյանը և 64-ամյա Ռուբեն Մանուկյանը։

Շարունակությունը՝ այստեղ։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: