Դաշնակցական մարզպետը դիմում է ապօրինության

Nov 05, 2016 Comments Off on Դաշնակցական մարզպետը դիմում է ապօրինության

Hayeli.am-ին իր ընթերցողներին արդեն տեղեկացրել է,որ Արագածոտնի դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանը դաշնակցականապատում է մարզը անգամ կրթական հաստատությունների հաշվին։  Աղձք գյուղում դպրոցի տնօրենին ազատել են աշխատանքից,  Փարպի գյուղից մարդ են բերել ու նշանակել ժամանակավոր պաշտոնակատար։ Մարզպետի քայլը դժգոհություն է առաջացրել դպրոցական կոլեկտիվում։

Մեզ հետ զրույցում Արագածոտնի  Աղձք գյուղի դպրոցի արդեն նախկին տնօրեն Հարություն Սուքիասյանը նշեց, որ 4 օր առաջ իրեն կանչել են մարզպետարան և տեղեկացրել,  որ ազատված է աշխատանքից.

«Ես վիրավորված եմ մեր մարզպետից, իսկ վիրավորված մարդն ամեն ինչի էլ ընդունակ է,  կարող է ջղայնանալ, ընդվզել, աչքերը կլորացնել: Այս նոր մարզպետից մասին ոչ մի բան էլ չեմ կարող ասել, ոչ մի կարծիք չունեմ նրա մասին, երբեք նրա հետ չեմ հանդիպել. մեր առաջին հանդիպումը չորս օր առաջ էր»: Պարզվում է օր Սերժ Սարգսյանը ինձ պարգևատրել է որպես լավագույն ուսուցիչ,  բայց սխալվել է:

Մեր դիտարկմանը, թե Ձեզ քննադատում են այն բանի համար, որ  հարազատ-բարեկամների եք ընդունել դպրոցում աշխատանքի, Հարություն Սուքիասյանը պատասխանեց. «Ես ոչ մի բարեկամ էլ չունեմ մեր դպրոցում աշխատող: Մեր ընտանիքից ես, կինս, որդիս ու հարսս ենք  աշխատում դպրոցում, ի դեպ հարսս աշխատում էր դպրոցում նախքան իմ տուն հարս գալը: Այնպես որ այդ քննադատությունները իրականությանը չեն համապատասխանում»:

Խոսելով դպրոցի նոր ժամանակավոր պաշտանակատար տնօրենի մասին՝ Սուքիասյանը հայտնեց, որ այժմ դպրոցը ղեկավարում է մարզպետի կողմից նշանակված մի անձ, ով անգամ չունի  ուսումնական հաստատությունում ղեկավարի իրավունքի հավաստագիր. «Ես Գաբրիել Գյոզալյանին տեղեկացրեցի, որ նոր տնօրենն այդ հավաստագիրը չունի, ինչպես կարող է դպրոց ղեկավարել, վերջինս էլ պատասխանեց՝  չունի, կունենա»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: