Գագիկ Մելիքյան. «Ոչ մի ընդդիմություն իշխանության համար վտանգ չի ներկայացնում»

Nov 01, 2016 Comments Off on Գագիկ Մելիքյան. «Ոչ մի ընդդիմություն իշխանության համար վտանգ չի ներկայացնում»

Գագիկ Մելիքյան (ՀՀԿ խմբակցության քարտուղար)

– Իշխանության համար ո՞ր ընդդիմությունն է վտանգավոր։

– Ոչ մի ընդդիմություն իշխանության համար վտանգ չի ներկայացնում։ Բոլորն էլ մրցակիցներ են։

– Այդ դեպքում ո՞րն է ավելի հզոր մրցակից։

– Կարծում եմ գաղափարական ընդդիմությունը կարող է ավելի հզոր մրցակից լինել։

– Այսօր այդպիսի ընդդիմություն կա՞։

– Սահմանադրական բարեփոխումների կարևոր գործոններից մեկն էլ գաղափարական ընդդիմությունն է, որը մրցակցային քաղաքականություն իրականացնելու հարցում դրական ազդեցություն կունենա։

– Այսօր ընդդիմադիրների համար առավել կարևոր է իշխանափոխության գաղափարը, և միավորումները հենց այդ հիմքով են ձևավորվում։

– Դրանք ընդամենը քաղաքական բնույթի հայտարարություններ են, նախընտրական թեզեր։ Ուրիշ ոչինչ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: