Լուրջ մեսիջներ քաղաքական դաշտին՝ընդդիմությունն այլընտրանք չունի

Nov 01, 2016 Comments Off on Լուրջ մեսիջներ քաղաքական դաշտին՝ընդդիմությունն այլընտրանք չունի

Ապրիլյան պատերազմը պետք է դաս լինի Հայաստանի իրական ընդդիմադիրների համար եւ դրանից հետո ստեղծված իրավիճակից հետո պետք է ամեն ինչ արվի, որ ընդդիմությունը համախմբվի՝ իրական ընդդիմությունը:Այս համոզմունքն ունի «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը։

-Պարոն Մակեյան, դուք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն համագումարի ժամանակ խոսեցիք միասնական ճակատ ձեւավորելու մասին։ Հայաստանում տարիներ շարունակ դա չի հաջողվել, կհաջողվի՞ այս անգամ։

-Այո, ես մասնակցում էի ՔՊ համագումարին, որը ընդդիմության համախմբման երկու մոտեցում ունի՝ մեկը դաշինքային տարբերակն է, մյուսը ընդհանուր կուսակցության, որի ժամանակ բոլորը պետք է համախմբվեն դառնան մեկ կուսակցություն։ Մենք երկու դեպքում էլ դեմ չենք, որովհետեւ խնդիրը միասնության, ուժային կենտրոնի ձեւավորումն է, որը պետք է ընկալի հասարակությունը։ Այսինքն, հասարակությունը, երբ ընկալեց, որ ուժային կենտրոն է ձեւավորվել, հարցը լուծվելու է, հաստատ իշխանափոխություն է լինելու։ Սկսվել է գործընթացներ, թե ինչ կլինի, ժամանակը ցույց կտա։

-Ի՞նչ գործընթաց է սկսվել, որ ուժերն են մասնակից։

-Նկատի ունեմ, որ համագումարի ժամանակ տեսակետներ հնչեցին, մամուլում էլ այդ մասին արծարծում են։ Ու քաղաքական այն ուժերը, որոնք ընկալվում են իրական ընդդիմություն, նրանք այն ուժերն են, որոնք չենս սպասարկում իշխանությանը, գործարքի չեն մտել, որոնք իշխանության հետ Ընտրական օրենսգիրք չեն քննարկում ու ժողովրդավարության հաղթանակ չեն համարում, մյուս ուժերը իրական ընդդիմություն են եւ համախմբման գործընթաց են ցանկանում։

-Դուք, փաստորեն պատրաստ եք անգամ մեկ կուսակցության մեջ մտնել։

Նման բան դեռ չի ասվում, ասվում է, որ պատրաստ են անվան, ձեւաչափի մասին քննարկել՝ առանց որեւէ նախապայմանի նստել քննարկումների։ Հակառակ դեպքում մի տասը ընդդիմադիր կուսակցությունների պեչատներով ասենք գնանք, դա ինչ է տալու։ Ընտրություններից հետո ոչինչ չի մնա։

-Նախկինում ինչու չէր հաջողվում ընդդիմադիրներին միավորվել, հիմա ինչու պիտի հաջողվի։

-Ապրիլյան քառօրյա պատերազմը, Սասնա ծռերի ապստամբությունը շատ լուրջ մեսիջներ տվեցին եւ քաղաքական դաշտին եւ հանրությանը։ Կարծում եմ քաղաքական իրական ընդդիմությունն այլընտրանք չունի։ Եթե չի համախմբվելու, ապա գործելու է իշխանությունը եւ նրան սպասարկող ընդդիմությունը։

-ՀԱԿ-ը ևս հայտարարել է միասնական ճակատ ձեւավորելու մասին։ Ում առանցքի շուրջ կլինի համախմբումը։

-Ես առիթ ունեցել եմ ՀԱԿ-ի մասին խոսել, ու նորից չեմ ուզում կրկնվել ու իրականությունից հեռու թեմաների շուրջ ծավալվել։

Բացառո՞ւմ եք իրենց հետ համագործակցելը։

-Ես ոչ մի բան չեմ բացառում, բայց իրենք այլեւս այդ ուժային կենտրոնի մեջ դերակատարում չեն կարող ունենալ։

 

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: